ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդիպել է ՀՀԿ անդամների հետ

Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդիպել է ՀՀԿ անդամների հետ
29.04.2018 | 21:46

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ապրիլի 29-ին հանդիպել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի, ՀՀ Պնախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանի և ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը և դրա խաղաղ հանգուցալուծման ուղիները:

Դիտվել է՝ 2065

Մեկնաբանություններ